կարևոր
10432 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-14 14:48
Քաղաքական

Դրսի կոչերը ոչ թե իշխանության, այլ ՀՅԴ կառույցների, Հայ Դատի գործողության արդյունք են․ Վարդանյան

Մեջբերվեց եկու կարևոր նախաձեռնություն, որ տեղի կունենան առաջիկայում․ Եվրոպայի խորհրդարանը հունվարի 18-ին քննարկելու է Լաչինի միջանցքի հարցը, և ակնկալվում է բանաձև։ Այս մասին «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության, միջազգային անգործության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրով քննարկման ժամանակ ասաց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Պետք չէ սպասել, որ այդ բանաձևը լինելու է ճանապարհը բացելու գործիք։ Նույնպիսի ակնկալիքներ ես չունեմ հունվարի 30-ին Պրագայում տեղի ունեցող դատավարությունից։ Ճանապարհը փակելուց հետո տարբեր պետություններ հնչեցրին արձագանքներ, առաջին անգամ արձագանքները հասցեական էին, որոնք ուղղված էին Ադրբեջանին։ Օրինակ՝ Ֆրանսիան կոչ էր անում առանց նախապայմանների վերականգնել Լաչինի միջանցքի երթևեկությունը և եղել են նմանատիպ այլ կոչեր։ Այլ բազմաթիվ հայտարարություններ և կոչեր ևս եղել են ինչպես առանձին խորհրդարանների կողմից, այնպես էլ՝ խորհրդարանների պատգամավորների կողմից։ Այդ կոչեր ոչ թե Հայաստանի կառավարության գործունեության արդյունք են, այլ Սփյուռքի մեր հայրենակիցների, մասնավորապես՝ ՀՅԴ-ի գործունեության արդյունք են։ Օրինակ Բրիտանիայում ՀՅԴ-ի ջանքերով սպասվում է հայտարարություն, բայց ասել, որ այս հայտարարությունները իսկապես, որպես ճնշման գործիք կարող են օգտագործվել Ադրբեջանի նկատմամբ միամտություն կլինի, որովհետև հայտարարությունները եղել են հենց շրջափակման առաջին իսկ օրերից, բայց Ադրբեջանը շարունակում է փակել ճանապարհը, և մենք հասկանում ենք, որ այդ «Էկոակտիվիստների» անվան տակ հենց Ադրբեջանի իշխանություններն են»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունների ընտրած բառամթերքը միջազգային հանրությանը ևս տարակուսանքի մեջ է դնում. «Երբ մենք մասնկացում ենք միջխորհրդարանական կառույցների աշխատանքներին և փորձում ենք բարձրացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որ ձևակերպումից հրաժարվել են այսօրվա իշխանությունները, այնտեղ ասում են, փորձեք Ձեր պետությունում կողմնորոշվել, թե ինչ եք ուզում, Ձեր իշխանությունները այլևս չեն խոսում Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին, նրանց արդեն դա չի հետաքրքրում»,- ասաց պատգամավորը: