|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արա Մկրտչյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից:
Արա Մկրտչյանը ծնվել է 1978 թվականին: 2000 թ.-ից Արա Մկրտչյանն աշխատել է որպես օպերլիազոր, քննիչ, ՀՀ ՆԳՆ ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության Պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ, ՀԿԳ ավագ քննիչ, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ, ՀՀ Ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ, ՀՀ Ոստիկանության Անձնագրային և Վիզաների վարչության պետ: