կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-26 18:59
Իրավական

Արսեն Մկրտչյանը՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Արսեն Մկրտչյանը՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Գրիգոր Մուրադյանն ազատվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

 

Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Արսեն Մկրտչյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։

 

Արսեն Մկրտչյան

 

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

 

1973 թ., 9 հոկտեմբերի, ք. Երևան

 

Կրթություն

 

1990- 1996 թթ. - Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, իրավաբան-միջազգայնագետի որակավորում

 

Աշխատանքային գործունեություն

 

1990- 1993 թթ. - Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն՝ համակարգչի օպերատոր

 

1994-1998 թթ. - Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն՝ համակարգչի օպերատոր

 

1997-1999 թթ. - «Թելմել» կոոպերատիվի նախագահի տեղակալ

 

1999-2000 թթ. - Հայսպառմիության Երևանի Իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի տնօրենի օգնական, քաղաքացիական և ընտանեկան իրավունքի դասախոս

 

2000-2001 թթ. - ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի գրասենյակի պետ

 

2001-2003 թթ. - ՀՀ տնտեսական դատարանի գրասենյակի պետ, աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար

 

2003-2005 թթ. - ՀՀ տնտեսական դատարանի աշխատակազմի ղեկավար

 

2005 թ. - ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար

 

2005-2006 թթ. - Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղար

 

2006 թ. - Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության խորհրդի քարտուղար

 

2006-2007 թթ. - Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական

 

2007-2008 թթ. - Դատական դեպարտամենտի ղեկավար

 

2008-2014 թթ. - ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր

 

2014 թ. մայիս-հունիս - արդարադատության նախարարի տեղակալ

 

2014 թ. հունիսի 26-ից՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

 

Այլ տվյալներ

 

Զինապարտ է, պահեստազորի շարքային: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի:

 

Կուսակցական պատկանելություն

 

Անկուսակցական

 

Անձնական տվյալներ

 

Ամուսնացած է, ունի երկու դուստր