|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հերթով իր աշխատասենյակ է հրավիրում մարզի համայնքապետերին եւ նրանց հրահանգում աշխատել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների օգտին:
Ընդ որում՝ մարզպետը սպառնում է, որ եթե իր հրահանգը չկատարվի եւ տվյալ համայնքում «Իմ քայլը» համոզիչ հաղթանակ չտանի, գյուղապետը ընտրություններից հետո խնդիրներ է ունենալու իրավապահ մարմինների հետ:
Սա նոր մոտեցում չէ, նույն կերպ գյուղապետերի հետ վարվում էին ՀՀԿ-ական մարզպետները, բայց 70-80 տոկոսի փոխարեն 50-60 տոկոս էին ուզում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: