Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած՝ Ադրբեջանի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ երկու շատ կարևոր ծրագրի առաջարկ է հնչել, որոնք բավական լավ են ընդունվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից և դրանք դարձել են պետական ռազմավարության մաս՝ ըստ Yerkir.am-ի ասաց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը մամուլի ասուլիսում։
Առաջին ծրագրի առաջարկը հնչեցրել է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ադրբեջանական ինստիտուտի ղեկավար Ահմադ Շահիդովը։
«Հայաստանի դեմ նոր պատերազմը արդեն անխուսափելի է։ Այս անգամ պատերազմը պետք է ընթանա Հայաստանի տարածքում։ Ադրբեջանը իր համար պարտավոր է ստեղծել 20-30 կմ-անոց անվտանգության գոտի, որը կարող է գտնվել միայն Հայաստանի տարածքում»,- սա է Ահմադ Շահիդովի առաջարկը, որը ներառվել է Ադրբեջանի ազգային անվտանգության 2021 թ.-ի ռազմավարություն։
Հաջորդ առաջարկը հնչեցրել է Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը նույն օրը նույն քննարկման ժամանակ, որը նույնպես ընդունվել է Անվտանգության խորհրդի նիստում՝ 2021 թթ. ծրագրերում։
Ֆարհադ Մամեդովի առաջարկած ծրագիրը բաղկացած է երկու կարևոր բաղադրիչից։
Առաջինը՝ տեղեկատվական տեռորիզմի ենթարկել հայ հանրությանը Հայաստանում և Սփյուռքում։
«Ի՞նչ է դա նշանակում․ ըստ այդ առաջարկի՝ պետք է ադրբեջանական սոցիալական հարթակները ամեն միջոց գործադրեն, որ հայկական մեդիահանրության մեջ հնարավորինս հոգեբանական տեղեկատվական տեռոր անեն։ Դա ինչո՞վ է արտահայտվում․ տեսնում ենք շատ հաճախ ֆեյսբուքյան հարթակներում ատելության քարոզչությունը տարբեր օգտատերերի կողմից, որի հիմնական մասը Հայաստանի բնակիչներ և Արցախի բնակիչներ տարանջատումն է, ասում են՝ «հայեր» և «ղարաբաղցիներ», սրանք կոնկրետ ադրբեջանական հստակ մտածված թեզեր են, որոնք, շատ դեպքերում, նույնիսկ մեր քաղաքական գործիչներն են օգտագործում, որի հետևանքով հայ հանրությունը սկսում է ճամբարների բաժանվել։ Նրանք թեզ են շրջանառում, որ իրենք հայերի հանդեպ թշնամանք չունեն, իրենց թշնամիները, իբր, ղարաբաղցիներն են, որը խայծ է, որ կուլ են տալիս շատերը։ Այնինչ սա Ֆարհադ Մամեդովի ներակայացրած ծրագիրն է»,-ասաց Նաիրի Հոխիկյանը։
Ֆարհադ Մամեդովի ներկայացրած ծրագրի երկրորդ կետը Ադրբեջանի համար բուֆերային գոտու ձևավորումն է տարածաշրջանային նոր պատերազմի՝ Իրանի նկատմամբ հարձակման համար։
«Կոնկրետ տարածքներ են նշվել՝ նրանք նշել են Զանգեզուր, որն ասելով Ադրբեջանը նկատի ունի հետևյալ տարածքները․ Սյունիքի մարզը ամբողջությամբ, Վայոց ձորը մինչև Ջերմուկ քաղաք, Ջերմուկի վերևի թերակղզին, որ Քարվաճառից մտնում է Վայոց Ձորի և Ջերմուկի արանքը՝ Ալ լճերի տարածքը, վերևից դեպի Վարդենիս և Մարտունի, որովհետև նրանց քարոզչության մեջ Վարդենիսը անվանում էին Բասարգեչար և ՀՀ Մարտունի քաղաքը, որ անվանում են Քարանլըք, սա ևս նրանք համարում են իրենց անվտանգության բուֆերային գոտու կարևոր հատված, և Արարատի մարզից մինչև Վեդի քաղաքը նրանք համարում են իրենց համար բուֆերային գոտի Իրանի դեմ հնարավոր պատերազմ համար, որպեսզի կարողանան օգտագործել որպես իրենց անվտանգության հատված»,-ասաց Նաիրի Հոխիկյանը։
Վերջին կարևոր կետը, որ նշել է Ֆարհադ Մամեդովը, Ադրբեջանի ջրային անվտանգության մասին է, որով Սևանա լճի արևելյան ափը պետք է դարձնել Ադրբեջանի համար բուֆերային գոտու հատված։
«Ադրբեջանը ունի ջրային լուրջ խնդիրներ, 2019-20 թթ առաջացավ և՛ խմելու, և՛ ոռոգման ջրերի լուրջ պակաս և մենք ականատես ենք լինում հատկապես Ադրբեջանի արևմտյան շրջաններում հողերի չորացման։ Քանի որ Ադրբեջանը ստացավ Քարվաճառը և Քարվաճառի ջրային աղբյուրները, նա ձգտում էր ստանալ նաև Սարսանգի ջրամբարը, որը չստացվեց։ Հիմա առաջնային խնդիր է մնում ջրային պաշարների ավելացումը և Մամեդովն առաջարկում է Սևանա լճի արևելյան ափը դարձնել Ադրբեջանի համար բուֆերային գոտու հատված»,-ասաց Նաիրի Հոխիկյանը։
Սա, ըստ նրա, վախենալու տեղեկություններ են, բայց եթե մենք ունենանք ազգային ռազմավարական օրակարգ և կարողանանք ճիշտ և արդյունավետ դիմակայել թշնամուն, չի կարծում, որ սա իրականություն դառնա։
Մանրամասն՝ տեսանյութում․