Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Գերմանական մամուլի թարմ հոդված, վերնագիրը՝ Փող ապստամբության համար ...:
կարճ, թե ինչի մասին է հոդվածը.
- Բեռլինյան ասոցիացիան աշխատավարձ է փոխանցում կլիմայական ակտիվիստներին։ «Վերջին սերնդի աշխատանքի կենտրոններ» կոչվող հավաքագրման սեմինարներում կազմակերպիչները հայտնում են, որ իրենք «շատ» փող ունեն:
- «Welt am Sonntag»-ը կարողացել է դիտել «Վերջին սերնդի» ներքին չաթի հաղորդագրությունները և փաստաթղթերը, մասնակցել առցանց սեմինարների և բացահայտել, թե ինչպես են կազմակերպվում կլիմայի ակտիվիստները, ամսեկան որքան են վաստակում և որ հովանավորն է կանգնած նրանց հետևում:
----
Կարճ, նոր սերնդի ջահելները կլիմայական փոփոխությունների ու նման բաների համար ակցիաներ կազմակերպելու համար ՛՛աշխատավարձ՛՛ են ստանում:
Ֆիքսենք ՛՛նոր սերունդ՛՛, ՛՛ապստամբություն՛՛, ՛՛աշխատավարձ՛՛ բանալի բառերը: 2018-ին էլ էր ՛՛նոր սերունդը՛՛ ՛՛ապստամբություն՛՛ բարձրացրել Հայաստանում, հիմա նույնպես ՛՛նոր սերունդն՛՛ ու նրանմիացած հին սերնդի կոլոբորացիոնիստները պետական ու նրանց կից եթերներում խոսում Արցախը զիջելու, ՛՛հեղափոխությունն ավելի կարևոր է, քան արցախյան պատերազմը՛՛, ՆԱՏՕ մտնելու երազախաբության /եթե մտնելու ձև կա, ասեք, ես էլ միանամ այդ շարժմանը՛/ մասին:
Հիմա նրանք են կառավարում, կամ ավելի ճիշտ, ապակառավարում ու մեզ տանում անդունդ:
Մի խոսքով, հետաքրքիր հետաքննություն են անցկացրել այն մասին, թե ինչպես են ստեղծում հանրային կարծիք, ձևավորում ակտիվիստների' աշխուժակների խմբեր, դրանց ներգրավվում միամիտ հետևորդներին և այլն: