|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն իրեն ակնարկել է, թե «ամբողջ Ուկրաինան» կարող է վերահսկողության տակ առնել։ Այս մասին հայտնում է BFMTV-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի մամուլի ծառայությանը։
Մակրոնի խոսքով՝ Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու «մեծ վճռականություն» է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները։
«Ռուսական հավակնությունը ամբողջ Ուկրաինան գրավելն է։ Վլադիմիր Պուտինի ռազմական նպատակները չեն փոխվել»,- վստահ են Ելիսեյան պալատում։
Մակրոնն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը կարող է վատթարանալ։ BFMTV-ի աղբյուրի համաձայն՝ Ֆրանսիայի ղեկավարը «հոռետեսորեն է» տրամադրված։
«Հանրապետության նախագահը կարծում է, որ վատագույնը դեռ առջեւում է՝ հաշվի առնելով, որ Պուտինի ոչ մի ասածը հուսադրող չի, նա վճռական է տրամադրված եղել»,- ասել է աղբյուրը: