|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը պատմել է, որ հանգիստն անցկացնում է իր երեխաների ու թոռների հետ, սիրում է նաև սպորտով զբաղվել. հայտնում է РИА Новости-ն:
«Սպորտը և երեխաներիս, թոռներիս հետ շփումը: Ես երեք թոռնիկ ունեմ, ինձ դա միշտ ուրախացնում է: Եվ` սպորտը, այն շեղում է տարբեր հոգսերից: Շաբաթը մեկ անգամ ֆուտբոլ եմ խաղում, իսկ ամռանը սիրում եմ Սիբիրում լողալ լաստանավով: Դա իսկապես շեղում է: Ոչ մի բանի մասին այլևս չես մտածում, միայն ցանկանում ես ողջ մնալ»,- պատմել է Լավրովը: