կարևոր
3343 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-23 15:44
Քաղաքական

Ադրբեջանցի «բնապահպանների» շարքերում է նաև Մոլդովայում Ադրբեջանի դեսպանատան խորհրդականը

Ադրբեջանցի «բնապահպանների» շարքերում է նաև Մոլդովայում Ադրբեջանի դեսպանատան խորհրդականը

Ադրբեջանցի «բնապահպանների» շարքերում է հայտնվել նաև Մոլդովայում Ադրբեջանի դեսպանատան խորհրդական Լեյլա (էլման) Օրուջովան.. Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ալեն Ղուլյանը։ «Վերջինս դեպքի վայրում է հայտնվել «Հատուկ նշանակության ուժերի վետերաններ, շահիդների և վետերանների ընտանիքներ» հասարակական միություն անդամների հետ։

Օրուջովան Մոլդովայի նախկին օմբուդսմեն, տխրահռչակ Աուրելիա Գրիգորիուի մտերիմն է։

Վերջինիս օգնությամբ նշված միության անդամներից երկուսին (ՀՆ ուժերի վետերաններ) ովքեր նույնպես «բնապահպանների» շարքերում էին իրավաբանական կրթություն ստանալու նպատակով սույն թվականի դեկտեմբերին տեղավորել է Մոլդովայի Կոմրատի պետական համալսարանում (Գագաուզիա)..

Ի դեպ` 2019-ին էրդողանը այցելել է Կոմրատ և հանդիպել է թյուրքական ծագմամբ գագաուզների հետ»,-գրել է նա։