Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախը արդեն 11 օր է շրջափակման մեջ է, ու այս իշխանության ներկայացուցիչները, փոխանակ այդ խնդիրը լուծելու, եկել են այստեղ ու Դաշնակցությանը մեղադրում են 2012 թ․-ին տեղի ունեցած սպանությունը չբացահայտելու, կամ, ուշադրություն, սպանությունը կազմակերպողներին չգնդակահարելու մեջ։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Խոսքը, հիշեցնեմ, 2013թ․-ին սպանված լեգենդար ազատամարտիկ Պետրոս Ղևոնդյանի, Կարոտ Մկրտչյանի ընկեր Հրաչ Մուրադյանի սպանության մասին է։ Որպեսզի երեսպաշտության աստիճանը ուղղակի պատկերացնեք, հերիք չի 4 տարի իշխանության են, ու որևէ առաջընթաց չկա այս գործով, որով մենք անընդհատ հետապնդվում ենք, մի հատ էլ «Դիմադրության» շարժման շրջանակներում, ապօրինի քրեական հետապնդում են ձեռնարկել ընտանիքի միակ խնամակալ Հրաչ Մուրադյանի որդու՝ Գևորգ Մուրադյանի նկատմամաբ, 3 ամիս ապօրինի զրկել են ազատությունից, ու այդ 3 ամիս ապօրինի զրկելու պարագայում, 3 ամիսների ընթացքում պարբերաբար ծանուցումներ են ուղղարկել, որ այդ մարդը մասնակցի եռամսյա հավաքներին։ Սա է այս մարդկանց դեմքը, մեր քաղաքացիները պետք է իմանան, որ իրենց հետ եթե նման բան պատահի, այս մարդիկ գալու են, իրենց հարազատներին ասելու են բացահայտեք, գտեք այդ մարդկանց ու գնդակահարեք, ես մենակ հույս ունեմ, որ Սոնա Մնացականյանի ընտանիքին չեք այցելել, ու հայրիկին խորհուրդ չեք տվել բացահայտել Նիկոլ Փաշինյանի շարասյան հետևանքով մահացած Սոնա Մնացականյանի սպանությունը, կամ էլ պատժել, գտնել ու գնդակահարել սպանությունը կազմակերպողին»,- ասաց նա։