Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղեկացրել էինք, որ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել է Երևանի թիվ 170 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն և մասնակցել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին:
Նախարարը տեղեկացրել է, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի հետ համատեղ ԿԳ նախարարությունն ունի որոշակի ծրագրեր:
«Հաջորդ տարի պետք է փորձենք լուծել մի քանի կարևոր սկզբունքային հարցեր: Տանջատելու ենք երեք գործընթաց: Հիմա բոլորը կենտրոնացված են մեկ տեղում՝ և' պետական պատվերը, և' քննական գործընթացը, և ' մրցույթը: Երեքն էլ անցկացվում են թեստավորման կենտրոնում: Թեստավորման կենտրոնը պետք է իրականացնի իր հիմնական գործընթացը՝ իրականացնի գիտելիքների գնահատում: Այնուհետև պետական պատվերը կկենտրոնացնենք մեկ համակարգում, որտեղ հիմնական շեշտադրումը կկատարենք սոցիալական բաղադրիչի վրա, այսինքն` պետական պատվերի, կրթաթոշակների հսկայական զանգվածը կդնենք զուտ սոցիալապես անապահով շերտերի անվճար ուսուցման ապահովման վրա: Վերջին գործընթացը կլինի այն, որ համալսարանները կհաստատեն անցողիկ շեմերը, և, ըստ այդմ, մրցույթները կիրականացվեն բարձրագույն ուսումնական հաստատություններում»,- ասել է նախարարը:
Նա նշել է նաև, որ այժմ մշակման փուլում է «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքը, և այն ունի այնպիսի ձևաչափ, որն աշխարհի շատ երկրներում ընդունված է: Օրենքը, ըստ Մկրտչյանի, պետության օժանդակությունն ավելի հասցեական կդարձնի, քանի որ մեր հանրապետության մի զգալի հատված, որը սոցիալական անապահով շերտերից է, հնարավորություն չունի մասնավոր կրկնուսույցների մոտ պարապելու, անգամ` ընտանիքները հնարավորություն չունեն ուսանողական վարկ վերցնելու:
«Նման երեխաներին հնարավորություն ենք ընձեռելու անվճար կրթություն ստանալ: Եվ սա է պատճառը, թե ինչու ենք ցանկանում պետական պատվերի մեջ սոցիալական հատվածը հստակեցնել: Կրթաթոշակ կամ պետական պատվեր հասկացությունը պետք է բաժանվի երեք մասի` սոցիալական, ավելի նպատակային ուսուցման, և գիտելիքի՝ զուտ քննական արդյունքներով: Սա լուրջ բեռնաթափում կիրականացնի»,- ասել է նախարարը:
Մկրտչյանի խոսքով` թեստային կենտրոնացված համակարգն ունի առավելություններ օբյեկտիվության և հակակոռուպցիոն համատեքստում, բայց, մասնագիտական որակի իմաստով, ավտոմատ ստուգումը չի տալիս այն հնարավորությունները, որն առաջատար համալսարաններում կազմակերպում են բանավոր քննության, փոխադրությունների և էսսեների միջոցով: