Միասին կարող ենք
կարևոր
835 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-18 23:59
Աշխարհ

Թրամփը նավթի բարձր գների պատճառով կասեցրեց մեկ դարից ավել գործող օրենքը

Թրամփը նավթի բարձր գների պատճառով կասեցրեց մեկ դարից ավել գործող օրենքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով նավթի գները իջեցնելու նպատակով, 60 օրով կասեցրել է «Առևտրային ծովային նավատորմի մասին» մեկ դար առաջ ընդունած օրենքը, որը հայտնի է «Ջոնսի օրենք» անունով. ըստ լրատվամիջոցների՝ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը X սոցիալական մեդիա հարթակում:

«Նախագահ Թրամփի՝ «Ջոնսի օրենքը» 60 օրով կասեցնելու որոշումը ևս մեկ քայլ է՝ մեղմելու նավթի շուկայում կարճաժամկետ խափանումները, քանի դեռ ԱՄՆ զինված ուժերը«Էպիկական ցասում» գործողության շրջանակներում շարունակում են իրականացնել Իրանի դեմ առաքելություններ», -գրել է նա:

Սպիտակ տան խոսնակի խոսքով՝ այս միջոցառումը թույլ կտա անարգել ԱՄՆ նավահանգիստներ մատակարարել նավթ, բնական գազ, պարարտանյութ և ածուխ:

Այսպիսով, ԱՄՆ առաջնորդը ժամանակավորապես թույլատրել է օտարերկրյա նավերին վառելիք տեղափոխել ԱՄՆ նավահանգիստների միջև:

«Ջոնսի օրենքը» (1920) Միացյալ Նահանգների դաշնային օրենք է, որը պահանջում է, որ Միացյալ Նահանգների նավահանգիստների միջև տեղափոխվող բոլոր բեռները իրականացվեն ԱՄՆ դրոշի ներքո նավարկող, Միացյալ Նահանգներում կառուցված և ամերիկացի քաղաքացիներով անձնակազմով նավերով: