կարևոր
6832 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-16 17:59
Քաղաքական

Այսօր ականատեսն ենք անգլոսաքսոնական նացիզմին, Արցախի ողբերգության հիմքում արևմտյան նացիզմն է. «Արցախի համար» նախաձեռնող խմբի անդամ

1916-1922թթ Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով, Եթե չլիներ իրենվ չարամիտ միջամտությունը, ապա հայերի բացարձակ մեծամասնությունը, ըստ Սան Ստեֆանոյի պայմանագիր, հայտնվելու էր Ռուսաստանի պաշտպանության ներքո։ Այս մասին Մեծ ՀՀ-ում Բրիտանիայի թագավորության դեսպանության առաջ հայտարարեց «Արցախի համար» նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանը։

«Բրիտանական կայսրության գործողությունները անխուսափելիորեն հանգեցրին հայերի ջարդերին, և որ ամենասարսափելին է, 1915թ․-ի Հայոց ցեղասպանությանը։ Սա ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։ Ասել է, որ հայերի ջարդերի հետևում իրենք են՝ թուրքերի ձեռքերով իհարկե։ Բրիտնիայի քաղաքականության մեջ 100 տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել, ինչ 100 տարի առաջ էր, այսօր էլ նույնը։ Այսօր շատ ենք լսում, որ ասում  են թուրքական աշխարհը ուզում է միավորվել, մեծ աշխարհ սարքել, և հայկական գործոնը խանգարող հանգամանք է թուրքական աշխարհի միավորման գործում։ Բայց նաև պետք է իմանանք, որ պատմականորեն հայկական գործոնը թուրքական աշխարհի միավորման ճանապարհից վերացնելու պատասխանատվություն միշտ ստանձնել է Մեծ Բրիտանիան։ Նրա վրա է եղել այդ պատասխանատվությունը։ Եվ այդ առումով ոչինչ չի փոխվել, սկսած Հայոց ցեղասպանությունից մինչև 44-օրյա պատերազմը»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ այս օրերին, երբ Մեծ Բրիտանիայի հրահանգով փակվել է Բերձորի միջանցքը, Արցախի կյանքի ճանապարհը, ՀՀ  անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող անձը գտնվում է Մեծ Բրիտանիայում, և ոչ ավել, ոչ պակաս, հանդիպելու է Մեծ Բրիտանիային ռազմական հետախուզության պետ Ռիչարդ Մոռի հետ, որը նախկինում, մինչ պատերազմը, եղել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանը, Էրդողանի մոտ ընկերն է, թուրքագետ է, կինն էլ թրքուհի։ Եվ պատերազմից անմիջապես առաջ Ռիչարդ Մոռը նշանակվել է Մեծ Բրիտանիայի գաղտնի ծառայության պետ։