|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.26 |
| EUR | ⚊ | € 427.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.3489 |
| GBP | ⚊ | £ 498.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.87 |
Գորիս-Կապան ճանապարհահատվածում նախ անվտանգություն ենք ապահովում, ապա ուղեկցումներ ենք իրականացնում. հատկապես՝ հիմա, եղանակային պայմաններով պայմանավորված, աճում է այդ ուղեկցումների թիվը: Այս մասին նոյեմբերի 1-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:
«Ոչ միայն այդ հատվածում, առհասարակ, ունենք խնդիր ոստիկանության ծառայողների թվաքանակի հետ: Այդուհանդերձ, կարողանում ենք այլ ծառայությունների ուժերով կազմակերպել և մինչ օրս որևէ խնդիր չենք ունեցել: Գիտեք, որ այդտեղ տեղի ունեցան բեռնատարների որոշակի կուտակումներ, բավականին մեծամասշտաբ աշխատանք տարվում է այդ հատվածում»,- ասաց նա: