Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախում մարդիկ մտահոգ են, տրամադրություն չունեն, կենցաղը վատացել է, անվտանգությունը բացակայում է, վիճակը լուրջ է, բայց արցախցու ոգին ամուր է, բոլորը լավ գիտակցում են իրավիճակը: Պետք է այս իրավիճակից դասեր քաղենք և՛ Հայաստանում, և Արցախում։ Միայն միասնականությամբ կկարողանանք հաղթահարել այս իրավիճակը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը.
«Ճիշտ է, արցախցին պինդ է, բայց այսպես երկար էլ չի կարելի պահել ժողովրդին: Իսկ թշնամու նպատակը մեկն է, որը չի փոխվում ՝ հայաթափել Արցախը, այն դարձնել իրենը՝ առանց հայերի, նրա մնացած բոլոր քայլերն ածանցված են սրանից»,-ասաց Տեր Վրթանեսը:
Արցախի թեմի առաջնորդ այս պահին առաջնային է համարում Արցախում օդային ճանապարհի բացումը.
«Պահն է, որ Արցախի և Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անեն, որ եթե ցամաքային ճանապարհը փակ է, գոնե օդային ճանապարհը բացվի, որպեսզի դրանով գոնե կարողանանք հաղորդակցվել: Գազատարը, հոսանքը, ինտերնետը և ենթակառուցվածքները պետք է լինեն առանձին և անվտանգ, որպեսզի նորից նման դժվարությունների չհանդիպենք »,-ասաց նա:
Տեր Վրթանեսը շեշտում է՝ պետք է գործի դնել բոլոր ջանքերը, որպեսզի համարժեք արձագանք տանք թշնամուն, ինչպես նաև մեր ուժը ցույց տանք բոլոր կառույցներում.
«Պետք է կարողանանք հասկացնել աշխարհին, որ արցախահայությունն այսօր լուրջ վտանգի առաջ է կանգնած, բոլոր արժեքները դառնում են առոչինչ, եթե չկա հումանիտար արժեքների պահպանումը, այսօր Արցախում հումանիտար աղետ է, վաղը ֆիզիկական աղետ կարող է լինել »,-մեզ հետ զրույցում ասաց Տեր Վրթանեսը:
Աղբյուր` Փաստինֆո