| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 9796 դիտում,
        
            9796 դիտում,  2 տարի առաջ - 2022-12-06 18:32
            2 տարի առաջ - 2022-12-06 18:32  
         
                
            Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ դեկտեմբերի 5-ի և 6-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ` նաև առաջխաղացումների ձևով:
Մասնավորապես՝
Հովհաննես Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Խալաթյանը նշանակվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին՝ ազատվելով Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:
Արարատի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Գագիկ Մնացականյանը փոխադրվել է և նշանակվել մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
Վերժինե Առաքելյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ, երկրորդ դասի խորհրդական Արեգ Խաչատրյանը փոխադրվել է և նշանակվել Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Ռազմիկ Արսենյանը փոխադրվել է և նշանակվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով՝ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Հրանտ Մուրադյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Նշենք, որ Հովհաննես Քոչարյանը նախկինում եղել է ոստիկանական համակարգում՝ 1995 թվականից մինչև 2019 թվականը՝ հասնելով փոխոստիկանապետի պաշտոնի: