Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդը» գրում է, որ «Հանրապետական» կուսակցությունը նախատեսել է այսօր գործադիր մարմնի նիստ անցկացնել։
Թերթի տեղեկություններով` ի թիվս այլ հարցերի, կքննարկվի նաև ՀՀ զինդատախազի` թափուր մնացած աթոռի հարցը։ Ո՞վ է լինելու ապագա զինդատախազը, արդյո՞ք կնշանակվի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Արմեն Դանիելյանը։ «Ժողովուրդ»-ի այս հարցին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Լավ տղա է, բայց դեռևս հստակ բան չկա, որևէ բան չեմ կարող ասել, քանի որ հարցը չենք քննարկել։ Կքննարկենք, կտեղեկացնենք»։
«Հավելենք, որ երեկ էլ ուժային կառույցներում զինդատախազի հավանական թեկնածու էր համարվում Երևան քաղաքի դատախազ Հրաչ Բադալյանը»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: