| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Քիչ առաջ ՀՀ դատախազության կայքը վերջապես տեղադրեց նորանշանակ զինդատախազի կենսագրությունը:
Արտավազդ Հենրիկի Հարությունյանը ծնվել է 1965թ. օգոստոսի 5-ին Գյումրում:
1990թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 1984-1986թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1990-1992թթ. աշխատել է Նաիրիի շրջանի դատախազության ստաժոր,քննիչ: 1992-1996թթ՝ Երևան քաղաքի դատախազության ավագ քննիչ: 1996-1999թթ՝ ՀՀ զինվորական դատախազի օգնական: 1999-2007թթ՝ ՀՀ զինվորական դատախազության քննչական բաժնի պետ: 2007-2012թթ՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչությունում քննվող գործերի բաժնի պետ: 2012թ. դեկտեմբերի 13-ից 2013թ. նոյեմբերի 6-ը զբաղեցրել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնը: ՀՀ Նախագահի 2013թ. նոյեմբերի 6-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Պարգևներ.
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է ՀՀ գլխավոր դատախազի հրամանով: ՀՀ վարչապետի 2003 թվականի հունիսի 30-ի որոշմամբ խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով: ՀՀ պաշտպանության նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 20-ի հրամանով պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով: ՀՀ պաշտպանության նախարարի 2011 թվականի հունիսի 28-ի հրամանով պարգևատրվել է «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալով: