|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ի՞նչ պայմանավորվածության մասին կարող է խոսք լինել, բացառում եմ այս իշխանությունների հետ որևէ տեսակի պայմանավորվածությունը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը՝ արձագանքելով մամուլի այն հրապարակումներին, թե Վահե Հակոբյանի ու թիմակիցների խորհրդարանական գործունեությունը դադարեցնելը կոնկրետ նպատակներ ունի եւ իշխանության հետ համագործակցության արդյունք է:
Մեզ հետ զրույցում Վահե Հակոբյանը կտրականապես հերքեց այս լուրերը՝ նշելով, որ ԱԺ-ն լքելու որոշումը որևէ կերպ չի կարող իշխանության հետ համագործակցության արդյունք լինել։
«Այդպիսի բան աշխարհում հնարավոր չէ ինձ հետ կատարվի, ոչ կատարվել է, ոչ էլ կկատարվի, բացառում եմ: Այսօր իմ ամենամոտ ընկերը՝ Արամ Գասպարյանը, մեկ ու կես տարի է՝ կալանքի տակ է առանց որևէ հիմքի, ես և իմ ընտանիքն էլ 4,5 տարի է՝ հետապնդվում ենք: Ցանկացած հետապնդում, անգամ այս իշխանությունների օրոք, որոնք կարմիր գծեր չունեն, պետք է թեկուզ մի փոքր հիմք ունենա, բայց իմ դեպքում այդ հիմքը չկա»,-ասաց Հակոբյանը: