Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդեն տեղեկացրել էինք, որ Ilur.am-ի տեղեկություններով` այսօր` ժամը 16:00-ին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մոտ է կանչվել Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը: Ըստ կայքի տեղեկությունների` նախարարը պատրաստվում է աշխատանքից ազատել Ծատուրյանին, քանի որ վերջինս օրերս «Գալա»-ին տված հարցազրույցում Կաթողիկոս Գարեգին Բ-ին քննատադել էր` նրան համարելով սատանա:
Yerkir.am-ին ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունից տեղեկացրին, որ Ծատուրյանին աշխատանքից ազատելու որեւէ ծանուցում կամ հրաման չկա:
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի տնօրեն Գեւորգ Խաչատրյանն էլ իր հերթին yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ նախարարի հետ հերթական հանդիպումն է լինելու:
«Սովորական հանդիպում է, նախարարն ուղղակի կանչել է Ծատուրյանին: Նրան աշխատանքից ազատելու մասին խոսք լինել չի կարող: Եւ հետո` թատրոնի գեղարվեստական ղեկավարին, ըստ օրենքի, գործից ազատում է թատրոնի տնօրենը, իսկ ես Ծատուրյանին ազատելու ցանկություն չունեմ»,-ասաց Խաչատրյանը: