կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-07 12:51
Քաղաքական

Որեւէ գործարք չկա եւ չի կարող լինել. Արմեն Սարգսյանը՝ վարչապետի հետ պայմանավորվածության գալու լուրերի մասին

Որեւէ գործարք չկա եւ չի կարող լինել. Արմեն Սարգսյանը՝ վարչապետի հետ պայմանավորվածության գալու լուրերի մասին

ՀՀ նախագահի աշխատակազմը պարզաբանում է ներկայացրել կապված որոշ լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվության հետ, թե իբր Հանրապետության նախագահի եւ վարչապետի միջեւ ինչ-որ գործարք-պայմանավորվածություն կա Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շուրջ:

Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Որեւէ գործարք չկա եւ չի կարող լինել: Ամբողջ այդ ապատեղեկատվությունը պետք է դիտարկել հերթական անհեթեթությունների շարքում, որոնք պարբերաբար տարածվում են որոշ շրջանակների կողմից: Մարդիկ կամ մարդկային խմբեր, որոնք մասնագիտացել են անլրջության հասնող դավադրությունների տեսությունների մեջ, փորձում են կայանալ որպես կոնսպիրացիաների «մեծ» մոգեր:

Հանրապետության նախագահը մեկ անգամ չէ, որ տարբեր, այդ թվում՝ միջազգային հանրահայտ հարթակներում անդրադարձել է բնապահպանական խնդիրների կարեւորությանն, ինչը վերոհիշյալ մարդիկ տարբեր պատճառներով ի վիճակի չեն հասկանալ: Իբրեւ հետեւանք՝ նրանց մեջ շարունակաբար ծնվում են տարաբնույթ անհեթեթություններ:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այն գտնվում է նախագահի աշխատակազմում: Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրում են օրենքն, իրականացնում իրավական եւ այլ մասնագիտական փորձաքննություն՝ Հանրապետության նախագահին եզրակացություն ներկայացնելու նպատակով:

Սահմանադրության համաձայն՝ նախագահը դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի սահմանված ժամկետում: