|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
ՀԱՊԿ-ը փլուզելու փորձեր միշտ եղել են և կշարունակեն հետագայում ևս, բայց չնայած անդամ-երկրների միջև առկա հակասություններին և դժվարություններին, կառույցը ցույց է տվել իր արդյունավետությունը։ Այդ մասին «Մոսկվա․Կրեմլ․ Պուտին» հաղորդման ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարներն այս շաբաթ անցկացրել են հանդիպում, բայց նախապատրաստված 17 համատեղ փաստաթղթերից ստորագրվել են ընդամենը 15-ը։
«Միշտ փորձեր արվել են ՀԱՊԿ-ը փլուզելու դրանք կշարունակվեն նաև հետայսու։ Բայց, ամեն դեպքում, մենք տեսնում ենք, որ չնայած բոլոր բարդություններին, այդ կառույցը պահանջված է և արդյունավետ։ Նկատի է առնվում Ղազախստանում իրավիճակի կարգավորումը»,-շեշտել է Պեսկովը։