Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ նիստում քննարկվում է բյուջեի 2017թ. նախագիծը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ֆինանսների նախարար Վարդան Արամյանին: Պատգամավորի խոսքով՝ նախատեսված միջոցաառումներն ու 3,2 տոկոս աճը անհամաչափ են:
Ֆինանսների նախարարը պատասխանեց, որ բյուջեի նախագիծը համարում է կայունացման բյուջե, գերական, ըստ նրա, տնտեսական աճի համար հենքեր ստեղծելն է: Այդ հենքը մակրոտնտեսական կայունությունն է: Ինչ վերաբերում է տնտեսական աճի ցուցանիշին, նախարարի խոսքով, 2017-ի համար ադեկվատ է, սակայն միջնաժամկետ ծրագրերի համար քիչ է:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց, թե պաշտոնապես քանի՞ տոկոս է ստվերը Հայաստանում, և քանի՞ տոկոս` աղքատությունը:
Վարդան Արամյանը պատասխանեց, որ թեև կա միտում աղքատության նվազման ուղղությամբ, այն այսօր 30 տոկոսից ցածր է, սակայն այդ ցուցանիշը դեռ մտահոգիչ է կառավարության համար: Գործազրկությունը, ըստ նախարարի, 18 տոկոսի շրջանակներում է:
«Ներողություն ենք խնդրում, որ շատերը աշխատատեղ կկորցնեն կրճատումների ու օպտիմալացման արդյունքում, բայց աշխատատեղը չպետք է լինի արհեստածին, աշխատատեղը կա'մ պետք է պահանջված լինի, կա'մ ստեղծի հավելյալ արժեք»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է ստվերին, նա նշեց, որ դրա դեմ պայքարելու միակ ճանապարհը բոլորին օրինական հարկային դաշտ բերելն է: