|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հայկական doodooc ստարտափը պաշտոնապես իրականացնելու է Կատարում մեկնարկած Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության Երկրպագուների փառատոնի (FIFA Fan Fest 2022) երաժշտական վիզուալիզացումը։ Այս մասին ընկերությունը հայտնել է «Linkedin»-ի իր հարթակում:
doodooc-ը միավորել է ուժերը GL events-ի և Octagon-ի հետ՝ աշխարհի գավաթի լավագույն փորձն անմոռանալի դարձնելու համար: doodooc-ի երաժշտական վիզուալիզացիաները կցուցադրվեն Երկրպագուների գոտիների (FIFA Fan Zones) բոլոր էկրաններին:
doodooc-ը երաժշտության վիզուալիզացիայի գեներացնող հարթակ է, որը երաժշտություն ստեղծողներին հնարավորություն է տալիս ստեղծել բարձր կարգավորելի, մինչև 8K ձայնային ռեակտիվ անիմացիաներ՝ հիմնված աուդիոյի շերտերի խորը վերլուծության վրա։