|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Մենք պետք է ճիշտ գնահատենք Ռուսաստանի հնարավորությունների սահմանը այս վիճակում, այն սահմանը, որտեղ իրենք սկսում են հակասել իրենց ազգային շահերին: Իրենք նաև Ադրբեջանին համարում են դաշնակցային պետություն ՌԴ-ի համար և ըստ այդմ փորձում են կառուցել իրենց քաղաքականությունը Ադրբեջանի հետ: Եվ սա կատարվեց այն ժամանակ, երբ մենք այնքան թուլացանք, որովհետև մենք էինք այդ հենարանը տարածաշրջանում ՌԴ-ի համար և մեր թուլանալու պատճառով այս տարածաշրջանում սկսեց պրոցես՝ ավելի ամրացնելու Ռուաստանի ներկայությունը: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Հնարավոր է՝ այսօր այդ տարամադրությունները գեներացնել Հայաստանում և դրա համար ասեցի, որ այդ տրամադրությունների պուլտը Ալիևի ձեռքում է: Ամիսը մեկ հարձակում, կորուստները և ամիսը մեկ ՀՀ իշխանությունները դիմում են Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և հակառուսականությունը Հայաստանում շատ լուրջ արմատներ է գցելու ինչը մեզ լավ տեղ չի տանելու հաստատ: Աշխարհը փոխվելու է, շատ բան է փոխվելու, այնուամենայնիվ ՌԴ-ն մնալու է մեր ռազմավարական գործընկերը»,-ասաց նա: