| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ Ցյուրիխում պարզ դարձավ, թե որտեղ են անցկացվելու 2018 և 2022 թվականների ֆուբոլի աշխարհի առաջնությունները: FIFA-ն որշեց, որ հանդիպումները կանցկացվեն 2018 թ.-ին`Ռուսաստանում, իսկ 2022-ին` Կատարում: FIFA-ի այս որոշումը շատ անսպասելի էր, քանի որ թեկնածու այլ երկրներից ԱՄՆ-ն և Անգլիան բոլոր հարցերում պատրաստ էին աշխարհի առաջնությունն իրենց երկրում անցկացնելու և ավելի շատ եկամուտ կարող էին տալ, իսկ Ռուսաստանը և Կատարը դեռ շատ անելիքներ ունեն: Սակայն FIFA-ի նախագահն ասել է, որ նրանք ցանկանում են առաջնությունը նոր երկրներ տանել:
Չնայած այս ամենին` երկու երկրներն էլ շատ անելիքներ ունեն մինչև առաջնությունները: Ռուսաստանում 16 մարզադաշտերից միայն երեքը կարող են ներկա դրությամբ հանդիպումներ ընդունել, իսկ Կատարում ինը մարզադաշտերի շինարարությունը դեռ նույնիսկ չի էլ սկսվել: Ռուսաստանը պետք է նաև վերանորոգի իր օդանավակայանները, քանի որ դրանք այժմ չեն համապատասխանում FIFA-ի ստանդարտներին, ինչպես նաև վերանորոգի մարզադաշտերի միջև ընկած ճանապարհները: Ռուսաստանն այս վերջին խնդրին մեկ այլ լուծում էլ է առաջրկել` երկրպագուներին մեկ խաղից մյուսը տեղափոխել ինքնաթիռներով` անվճար:
Ե´վ Ռուսաստանը, և´ Կատարը առաջին անգամ են իրենց երկրում ընդունելու ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: