|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ չի ունենա G20-ի գագաթնաժողովում, այդ թվում՝ առցանց։ Չի նախատեսվում նաև տեսաուղերձ Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի համաժողովում, ուրբաթ լրագրողներին ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ո՛չ, դա նախատեսված չէ»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք G20-ի գագաթնաժողովում նախատեսվում է ՌԴ ղեկավարի տեսաուղերձ կամ առցանց ելույթ։
Պուտինն անձամբ է որոշել, որ իր ուղևորությունը G20-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի Ինդոնեզիայի Բալի կղզում, չի կայանա։ Դա պայմանավորված է Ռուսաստանի ղեկավարի ծանրաբեռնված գրաֆիկով և նրա՝ երկրում գտնվելու անհրաժեշտությամբ,-ասել է Պեսկովը։