|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմական կոմիտեն տեսակոնֆերանսի ռեժիմով նիստ Է անցկացրել, քննարկել Է նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելը: Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
«Նոյեմբերի 10-ին տեսակոնֆերանսի ռեժիմով տեղի Է ունեցել ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեի նիստ: Դրան մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունները, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի եւ քարտուղարության ներկայացուցիչները»,-ասել են գերատեսչությունում:
«Նիստի շրջանակներում տեղի Է ունեցել կարծիքների փոխանակում հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմա-քաղաքական իրադրության, նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելու միջոցների, ինչպես նաեւ միութենական դաշինքի պետությունների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցության հրատապ հարցերի շուրջ»,-հավելել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: