|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Բելառուսը և Ռուսաստանը միայն միասին կկարողանան դիմակայել բոլոր սպառնալիքներին: Այս կարծիքին է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք չենք դիտարկում մեզ ՌԴ-ից առանձին: Միայն միասին, միայն համատեղ գործունեությամբ, միայն, եթե մենք դիմակայենք բոլոր սպառնալիքներին միասին, կարող ենք դիմանալ և ողջ մնալ»,- ասել է Լուկաշենկոն՝ Մինսկում Սվերդլովի շրջանի նահանգապետ Եվգենի Կույվաշևի հետ հանդիպման ժամանակ:
Նա համարում է, որ ապացույց կարող են ծառայել Ուկրաինայի իրադարձությունները:
«Ո՞վ կարող էր մտածել, որ նման բան ընդհանրապես կարող է տեղի ունենալ: Այն, ինչ ես ասացի, արդիական է, և ես կարծում եմ, որ մենք (ՌԴ-ի հետ) եղել ենք և կլինենք միասին»,- ընդգծել է նա: