|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Թուրքիայում «Այրընթը» հրատարակչությունը լույս է ընծայել Քազըմ Գյունդողանի «Ալևիաց(վ)ած հայերը․ մենք ենթակա ենք Քրիստոսին, պարտական՝ Ալիին» վերնագրով գիրքը։ Այդ մասին հայտնում է www.akunq.net/am-ը՝ հիմնվելով «Այրընթը» հրատարակչատան Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության վրա։
Աղբյուրի համաձայն՝ 528 էջից բաղկացած սույն աշխատությունը կազմված է 3 հիմնական բաժիններից։
Առաջին բաժնում հեղինակը ներկայացնում է այն հարցազրույցները, որ ինքն իրականացրել է 72 ալևիացված հայի հետ։
Երկրորդ բաժնում Քազըմ Գյունդողանը խնդրին անդրադառնում է ի սկզբանե ալևի եղած մարդկանց դիտանկյունից՝ հիմնվելով նման 12 հոգու հետ իրականացված հանդիպումների արդյունքների վրա։
Երրորդ և վերջին բաժնում հեղինակը մանրամասն վեր է հանում 1915 թ․ Հայոց ցեղասպանությունից առաջ Դերսիմի շրջանում հայության բնակավայրերի և թվաքանակի հետ առնչվող հիմնահարցերը։
Հիշեցնենք, որ սույն գրքի հեղինակ Քազըմ Գյունդողանը հայտնի նաև «Քահանայի թոռները» գրքով, որը ևս հրատարակվել էր «Այրընթը» հրատարակչատան կողմից։
Մելինե Անումյան
Akunq.net/am