կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-07 14:57
Տարածաշրջան

«Ովքե՞ր են այս հայերը». Թուրքիայում մանկական գիրք է հրատարակվել

«Ովքե՞ր են այս հայերը». Թուրքիայում մանկական գիրք է հրատարակվել

Թուրքիայում գործող հայկական «Aras» հրատարակչության կողմից տպագրվել է «Ովքե՞ր են այս հայերը» գիրքը, որը նախատեսված է երեխաների համար:

Ըստ Evrensel-ի՝ գիրքը պատրաստվել է Լոնդոնի հայկական ինստիտուտի տնօրեն Սուսան Փոլ Փաթթիի, Գագիկ Ստեփան-Սարգսյանի և Մարալ Քերովբյանի կողմից: Թեև գիրքը նախատեսված է երեխաների համար, սակայն կայքը խորհուրդ է տալիս, որ այն ընթերցեն բոլորը, անգամ` 70 տարեկանում:

Գրքում ներկայացված են հայոց պատմությունը, լեզուն, երաժշտությունը, կրոնը, ավանդույթներն ու սովորությունները, ճաշատեսակները, ժողովրդական պարերը, տարազները, թևավոր խոսքերը, բանաստեղծություններ և հայկական մշակույթի վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններ, որոնք ավելի պատկերավոր դարձնելու նպատակով օգտագործվել են նաև լուսանկարներ:

Գրքում ներկայացվել է նաև աշխարհով մեկ սփռված հայերի պատմությունը: «Անատոլիայի տարբեր տեղերից աշխարհի ամեն անկյունում նռան հատիկի պես սփռված հայ ընտանիքների նոր սերունդների պատմություններին կարելի է ծանոթանալ այս գրքում»,- գրել է թուրքական կայքը` հավելելով. «Երանի այն շատ կընթերցվի և նպաստի 2 ժողովուրդների միջև բարեկամությանը»: