Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում լույս է տեսել Էգեյան ծովում հունական ծովային տարածքների նկատմամբ տարածքային պահանջների մասին գիրք։ Գրքի հեղինակը վերջերս զորացրված, թուրքական բանակի ադմիրալ Ջիհաթ Յայջըն, որն էլ համարվում «Մուսուլման եղբայրների» լիբիական կառավարության հետ հունական ծովային տարածքների բռնազավթման «ճարտարապետը». հայտնում է Greekcitytimes.com կայքը։
«Հունաստանի պահանջները. Էգեյան ծովի խնդիրները. հարցեր և պատասխաններ» անունով գիրքը լույս է տեսել Թուրքիայի պատմության, լեզվի, մշակույթի բարձրագույն ֆոնդի կողմից։
Ըստ գրքի հեղինակի՝ «Հունաստանի աշխարհաքաղաքական անհավասարկշռությունը Էգեյան ծովում պայմանավորված է Հունաստանի քաղաքականությամբ՝ Մեծ գաղափարի լույսի ներքո», իսկ բոլոր հարցերը կլուծվեն միայն այն ժամանակ, երբ Թուրքիան իր ինքնիշխանությունը հաստատի կղզիների նկատմամբ։
Մեծ գաղափարը (Μεγάλη Ιδέα կամ Megali Idea) իրենից ենթադրում է հունական էթնոսի միավորմամբ Բյուզանդական կայսրության վերականգնումը՝ Կոստանդնուպոլիս մայրաքաղաքով։
Նշենք, որ Յայջըն նաև հեղինակել է «Լիբիան Թուրքիայի ծովային հարևանն է» գիրքը, որում անդրադարձել է Թուրքիայի համար Լիբիայի ռազմավարական նշանակությանը։