կարևոր
4597 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-01 20:56
Արցախ Հասարակություն

Ստեփանակերտում անցկացրինք Արցախի զարգացման առաջին ռազմավարական նիստը. Ռուբեն Վարդանյան

Ստեփանակերտում անցկացրինք Արցախի զարգացման առաջին ռազմավարական նիստը. Ռուբեն Վարդանյան

Վերջերս Ստեփանակերտում անցկացրինք Արցախի զարգացման առաջին ռազմավարական նիստը։ Այս  մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Վարդանյանը, որը նոյեմբերի սկզբին կզբաղեցնի Արցախի պետնախարարի պաշտոնը:

«Վերջերս Ստեփանակերտում անցկացրինք Արցախի զարգացման առաջին ռազմավարական նիստը։ «Մե՛նք ենք մեր սարերը» Տարածքային զարգացման գործակալության միջոցառմանը մասնակցեցին աշխարհի տարբեր ծայրերում իրենց գործում մեծ հաջողությունների հասած հայեր՝ Արցախից, Հայաստանից և Սփյուռքից։ Նիստի նպատակն էր քննարկումների միջոցով ուրվագծել Արցախի համար ռազմավարական՝ անվտանգություն, ժողովրդագրություն, կրթություն, տնտեսություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն և ազգային ինքնության ոլորտների առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները:

Նիստն անցկացվել է Արցախի կառավարության աջակցությամբ և յուրաքանչյուր բնագավառում արցախցի փորձագետների ակտիվ մասնակցությամբ։ Շատ ուրախ եմ, որ հնարավոր եղավ որպես մոդերատոր ներգրավել արցախցի երիտասարդներին. նրանք հիանալի աշխատանք կատարեցին։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին իրենց կարևոր ներդրումը ունենալու համար։ Ստացված բոլոր արդյունքները կկազմեն մեր առաջիկա գործողությունների ծրագրի հիմքը».- գրել է նա։