Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է «Դեպի խելացի Հայաստան. նորարարության զարգացման ռազմավարական մոտեցում» նախագիծը:
Զեկուցվել է, որ նախագծով ձևավորվել է նորարարության վրա հիմնված երկրի զարգացման ընդհանրական տեսլականը, գնահատվել են մեր երկրի նորարարական համակարգի կատարողականը, հնարավոր ներդրումների ծավալներն ու դրանց արդյունքները:
Նախագծի հեղինակները նշել են, որ դրա շրջանակում նախատեսվում են միջոցառումներ, որոնք միտված են լինելու նորարարության կարևորության մասին հասարակության գիտակցության բարձրացմանը, հանրային ներդրումների համար անհրաժեշտ առաջնահերթությունների սահմանմանը, բարեփոխոխումների օրակարգի ձևավորմանը, տեղական դերակատարների և դոնորների ջանքերի միավորմանը: Անդրադարձ է կատարվել նաև նորարարության ոլորտում առկա խնդիրներին և մարտահրավերներին, ինչպես նաև դրանց հնարավոր լուծումներին:
Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակում, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Կարեն Կարապետյանը ողջունել է փաստաթղթի մշակումը և հանձնարարել լրամշակել այն՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները: