կարևոր
2986 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-16 11:35
Արցախ

Վաղը ժամը 15-ին Ստեփանակերտում հայտարարում եմ հանրահավաք. Ռուբեն Վարդանյան

Վաղը ժամը 15-ին Ստեփանակերտում հայտարարում եմ հանրահավաք. Ռուբեն Վարդանյան

Վաղը ես հայտարարում եմ հանրահավաք, որը պետք է անենք Ստեփանակերտում ժամը 3-ին: Այս մասին Facebook-ի իր լայվում հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Կոչ եմ անում  բոլորին մասնակցել այդ հանրահավաքին, որցույց տանք մեր ուժը, ցույց տանք, որ միասին ենք, որ արցախցին մեծ ուժ է:

Իհարկե, մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու մեր անկախության, մեր անվտանգության, մեր զարգացման ծրագրերն իրականացնելու մեջ, բայց մենք ուրիշ ձեւ  չենք կարող հաղթանակի հասնել, եթե իրար հետ միասին ազնիվ ու արդար չլինենք, բոլորս նույն պայմաններով չաշխատենք»,-ասաց նա: