կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-30 20:10
Քաղաքական

ՀՀ ԱԳՆ-ում քննարկվել են մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական հնարավոր ուղղությունները

ՀՀ ԱԳՆ-ում քննարկվել են մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական հնարավոր ուղղությունները

Ապրիլի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացավ «Մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները» փաստաթղթի մշակման աշխատանքային խմբի երրորդ նիստը՝ ԵԱՏՄ անդամ պետությունների պետական կառավարման շահագրգիռ մարմինների ղեկավարների տեղակալների ու փորձագետների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նիստի օրակարգում ներառված էին «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակի կապակցությամբ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամների համատեղ հայտարարության» և «Մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» նախագծերը:

Նիստի արդյունքներով ամփոփվեց համատեղ հայտարարության նախագծի համաձայնեցումը և որոշվեց այն ներկայացնել ԵՏՀ խորհրդի հաստատմանը:

Կողմերը քննարկեցին մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական հնարավոր ուղղություններն ու դրանց իրականացման ճանապարհային քարտեզի մշակման հետ կապված սկզբունքային հարցերը՝ համաձայնեցնելով հետագա աշխատանքների կազմակերպումը: