կարևոր
4831 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-30 17:39
Արցախ

Մեր ապրելու իրավունքը փորձում են որոշել առանց մեզ․ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Մեր ապրելու իրավունքը փորձում են որոշել առանց մեզ․ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Իրապես դուք հերոս ժողովուրդ եք, այսօր դուք մի կողմ եք թողել ձեր բոլոր տեսակի անձնական նեղություններն ու դժվարությունները և եկել եք այստեղ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ՝ ձեր հերոս նախնիների սրբազան կանչով, որոնք սկսեցին Արցախյան շարժումը, որը դարձավ պայքար և գոյամարտ, որպեսզի ցույց տաք համայն հայությանը, որ Արցախն ապրում է և պետք է ապրի, քանզի՝ մեր այոն՝ այո է, ոչը՝ ոչ:

Այս մասին Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ դիմելով արցախցիներին ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

«Ես որպես թեմակալ առաջնորդ ոչ միայն օրհնում եմ, այլ նաև՝ խոնարհվում եմ ձեր նվիրական կեցվածքի առջև։ Մենք շատ մեծ գին ենք վճարել որպեսզի կարողնանք ապրել ազատ, անկախ, ինքնորոշված Արցախում և մեր այսօրվա հավաքը վառ ապացույց է այ իրողության, որ Արցախյան շարժումը ավարտված չէ և այն շարունակվում է նոր շեշտադրմամբ, որովհետև մենք ապրող ազգ ենք: Եվ հակառակ տեսանելի և անտեսանելի թշնամիների Արցախը պետք է ապրի և զորանա, 88-ի անկախության այո-ն մնում է այժմեական և ավելի զորեղ»,- ասաց նա։