Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը անդրադարձել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների կողմից հնչեցրած սպառնալիքներին:
«Մեզ համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը պարբերաբար շարունակում է և պիտի շարունակի իր այս նենգ, ապակառուցողական քաղաքականությունը: Պատերազմից հետո հատկապես, ո՞վ է տեսել Ադրբեջանից մի կառուցողական խոսք, ամեն ինչ արվում է, որպեսզի Արցախը, որպես հայկական վերացնի: Եվ պատահական չէ գերիների բանտարկությունը, մշակութային եղեռնը և վերջապես պետական այսպես ասած, կառուցների նկատմամբ տեռորը: Որովհետև ի դեմս Արցախի պետության Սահմանադրությամբ հանդես է գալիս Արցախի նախագահը: Այս անգամ թշնամին թիրախավորել է Արցախի նախագահի ինստիտուտը, ինչը փաստում է, որ Արցախի պետականությունը բառիս բուն իմաստով վտանգված է: Թիրախավորելով ԱՀ նախագահին Ադրբեջանը թիրախավորում է ողջ արցախցիներիս: Ես՝ որպես արցախցի, որպես հայ, որպես հոգևորական դատապարտում եմ Ադրբեջանի ապակառուցողական որոշումները: Ի գիտություն Ադրբեջանի արցախցիներս կանգնած ենք մեր նախագահի կողքին եւ պատրաստ ենք ապահովվել մեր նախագահի անվտանգությունը», - ասել է նա:
Այդ մասին հայտնում են Արցախի թեմից: