կարևոր
5860 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-27 13:04
Հասարակություն

Որտե՞ղ է Գագիկ Ա-ն

Որտե՞ղ է Գագիկ Ա-ն

Արիս Նալջը

Սոցցանցերում ժամանակ առ ժամանակ շրջանառվում է 1994 թ. արված մի լուսանկար։ Կարսում գտնվող հայկական պատմական Անի քաղաքի հայտնի Բագրատունի Գագիկ Ա թագավորի առասպելական բազկի լուսանկարն է։

Այսօր ձեզ կպատմեմ Գագիկ Առաջինի ու նրա անսովոր արձանի պատմությունը, որը օրակարգից հեռու է, պատմությանը մոտ, բայց միաժամանակ՝ արդիական:

Չկա մեկը, ով չգիտի Անի քաղաքը։ Չնայած նրանց, ովքեր տարիներ շարունակ հերքում էին նրա անունը՝ որպես «ՀՈՒՇԻ ավերակներ», բոլորը, այդ թվում՝ գավառի մշակութային ղեկավարները գիտեին, որ այդ քաղաքը «Անի» է, հայկական թագավորության մայրաքաղաքն է։ Հայաստանի և Անիի միջև ներկայում մեկ քայլ է: Ախուրյան գետի մի կողմը Թուրքիան է, մյուս կողմը՝ Հայաստանը։

Սահմանն իրականում ստից է: Եթե գնաք քաղաքի մուտքի դարպասով, կմտնեք ականապատ տարածք, բայց մենք իջնելուց հետո նախաճաշել ենք գետի ափին, և նույնիսկ լվացվել ենք այդ գետում։ Մենք էլ գիտենք, որ այնտեղի աշխատողները թույլ են տալիս մեզ նման դրսի մարդկանց։ Սահմանը երևում է։

Չեմ կարծում, որ Ախուրյանի ձկները գիտեն, թե ջրի որ կողմն է Թուրքիան, որ կողմը՝ Հայաստանը։

Անի քաղաքի պատմությունը մի կողմ, ​​կարևոր ճարտարապետական գործ է Գագիկ Ա-ի կողմից կառուցված Գագկաշեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ևս։

Այն հնագետներին ապշեցնում է իր հարթ հիմքով և բազմահարկ կառուցվածքով։ Իհարկե, ինժեներաճարտարապետական առումով թերևս չի կարելի ասել, որ դա հաջող օրինակ է, քանի որ չի դիմացել Անիի երկրաշարժերին, սակայն եկեղեցին կարևոր է թե՛ իր կառուցվածքով, թե՛ բովանդակությամբ։

Անիի պեղումները համաշխարհային պատերազմի կեսերին

Հնագետներն առաջին անգամ ոտք դրեցին Անի քաղաք 1904 թվին: Երբ Թբիլիսիից Նիկողայոս (Նիկոլայ Յակովլևիչ) Մառ անունով մի լեզվաբան և արևելագետ հնագետ եկավ այստեղ, նա գիտեր, որ գտնելու է մի կարևոր կառույց։ Սակայն չէր սպասում, որ դա այդքան նշանակալից կլինի, որքան Գագիկ Առաջինի արձանը։

Նույնիսկ չէր կարող կանխատեսել, որ համաշխարհային պատերազմի կեսերին հնագիտական ​​աշխատանք կկատարի։

Բայց արեց:

Պեղումները սկսելուց հետո նրան միացան երկու հայտնի հայ մտավորականներ՝ ճարտարապետ Թորոս Թորամանյանը և արևելագետ Հովսեփ Օրբելին։ Լուսանկարիչ Արամ Վրույրը նույնպես մեկնել է տարածք՝ փաստագրելու հետագա հայտնաբերված նյութերը:

1906-ին Մառի պեղումները մեծ քարի հանդիպեցին։ Շուրջը փորելիս հասկացան, որ դա ոչ թե եկեղեցու բեկոր է, այլ արձան։

Բայց այս արձանը նման չէր այդ տարածքում նախկինում եղած արձաններին։ Կարմիր տուֆ քարից շինված և խալաթով ու սպիտակ չալմայով, վզին մեծ խաչով և ձեռքին Գագկաշենի փոքրիկ օրինակով էր այն:

Գագիկ Ա -ի արձանն էր դա։

Նրա դեմքն էլ ներկված է եղել։ Դա ընդունված չէր հայկական եկեղեցական ճարտարապետության մեջ։ Մյուս կողմից հետաքրքիր էր, որ հայոց թագավորը կարմիր տուֆից խալաթ էր հագել։

Ոմանք պնդում են, որ այս զգեստի պատճառը Գագիկ Ա-ի մտահղացումն է՝ Անիում ստեղծելու բոլոր հատվածները (մահմեդական և քրիստոնեական) ներառող առևտրային մայրաքաղաք, և կան այնպիսիք, ովքեր կարծում են, թե դա եղել է ժամանակաշրջանի նորաձևությունը։

Դրանք երկուսն էլ ենթադրություն համարենք, բայց շատ հավանական ենթադրություններ են։

Եթե ​​ հաջողեր, շատ բան կփոխվեր Թուրքիա-Հայաստան սահմանին։

Ենթադրվում է, որ Գագիկ Ա-ի 2 մ 26 սմ բարձրությամբ արձանը կանգնեցված էր իր անունը ստացած եկեղեցու հյուսիսային պատին։

Այս հայտնագործության լուրի՝ Կովկասում տարածվելուց հետո, բազմաթիվ մարդիկ Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանից սկսեցին Անի գալ՝ արձանը տեսնելու և Անին հետազոտելու։

Հենց այս այցելությունների ընթացքում էլ արվեց եզակի արձանի միակ պահպանված ամբողջ հասակով լուսանկարներից մեկը:

Այդ այցելուներից մեկն էլ կաթողիկոս Մատթեոս Բ Իզմիրլյանն էր: Նա իրականում Ստամբուլից էր, երբ Էջմիածնում ընտրվեց Համայն հայոց կաթողիկոս, հայտնի դարձավ որպես Իզմիրլիյան։ Ամեն հայի պես՝ նրա պատմությունն էլ է շատ տարբերվող: Սակայն վերադառնանք Անիին։

Ահա, Իզմիրլյանը (կամ Ստամբուլցյանը) Արամ Վրույրի հետ այցելում է Անի։

Այն ժամանակ Թուրքիա-Հայաստան սահմանը չկար։ Էջմիածնից Կարս՝ 3 ու կես ժամ:

Հո՛պ՝ և այնտեղ է պատրիարքը։

Հեղինակը ամսաթիվը նշում է 1909 թ. հունիսի 25-ին: Անիի առաջին պեղումներից մնացած լուսանկարներն արվել են հենց այդ ժամանակ։ Բացի 2 մետր 26 սանտիմետրանոց Գագիկի վեհաշուք արձանից և պատրիարք Իզմիրլիյանի լուսանկարներից, արձանագրվել են նաև պեղումներում աշխատող բանվորները և այլ գտածոներ։

Գագիկի լեգենդը

Ինչպես նկարագրված է Նիկոլայ Մառի հուշերում և արխիվներում, հնագիտական ​​ուսումնասիրությունները շարունակվում են 1915 թ․ հետո։ Երբ սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, Մառը, Թորամանյանը և Օրբելին ահազանգում են: Նույնիսկ եթե ամեն տեղ լուրեր ուղարկեին, մարդիկ իրենց հոգսերով տարված՝ ոչ ոք չէր մտածի հնագիտության մասին։

Հայերը փախչում են դեպի արևելք: Մի կողմից սկսվում է պատերազմը, մյուս կողմից՝ արտեֆակտները փրկելու խուճապը։

1918-ին Էջմիածնից եկած մի խումբ հայ երիտասարդ գիտնականներ Նիկողայոս Մառի և նրա թիմի ուղեկցությամբ մտածում էին՝ ինչ անեն, և արտեֆակտների մի մասը սկսեցին նավով տանել Ախուրյանի դիմացի ափ։

Այս մասին կարող ենք կարդալ Հովսեփ Օրբելու գրառումների մեջ:

Օրբելին Խորհրդային Միությունում արևելագետ և ակադեմիկոս էր։ Նա Հարավային Կովկասի միջնադարյան պատմության փորձագետ էր։ 1934-1951 թթ. ղեկավարել է Լենինգրադի պետական ​​Էրմիտաժ թանգարանը։ Նա նաև Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիրն է, և առաջին նախագահը։

Թիմին է միանում նաև հնագետ Աշխարաբեկ Քալանթարը՝ Երևանի պետական ​​համալսարանի հիմնադիր հայրը։ Հնարավորինս շատ արտեֆակտներ մի խումբ հայ ուսանողների հետ տեղափոխվում են դիմացի ափ։

Առասպել եւ ենթադրություններ

Ինչ վերաբերում է Գագիկի արձանին, ապա կարծում են, որ փոխադրամիջոցը չէր դիմանա դրա քաշին և կարող էր կոտրվել։

Հետևաբար՝ Գագիկի արձանը վերցրած չեն լինի։

Պեղումների խմբի գրառումներից ենթադրություն է արվում.

«Եկեք ետ թաղենք»։

Գագիկը, գանձագողերի շրջանում տարածված լեգենդից անտեղյակ, մինչ օրս վերաթաղված է Թուրքիայի սահմաններում մնացած Անիում:

Կամ էլ այդպես զուտ գրված է: Ես նրանց ստախոսն եմ։

Գագիկի արձանի ճակատագրի մասին ոչ ոք չգիտի:

1924 թ․ «Անի» անվամբ հրատարակված ամսագրում Հ. Աթեշյանը գրել է, որ արձանի գլխամասը 1918 թ․ Աշխարհաբեկ Քալանթարը տարել է Լոռու Սանահինի վանք։ Սակայն մինչ օրս այս վանքում նման վկայություններ չեն հայտնաբերվել։

Այս երկու պնդումներից բացի, մեկ այլ ենթադրություն է «ընդհատակյա Անիի» մասին ենթադրությունը։

Անի քաղաքը լի է ինչպես վերգետնյա, այնպես էլ ստորգետնյա քարանձավներով։ Ասում են, որ այս քարանձավները շատ երկար են և անտակ։ Ես նույնիսկ լսել եմ, որ Կարսում ասում էին «գնալ-չգալու քարանձավներ»:

1901 թ. գրվեց, որ Իվան Պանով անունով երկաթուղային ճարտարապետը խմբով 960 մետր խորությամբ գնացել է և այստեղ հանդիպել պատի։ Անհնար է պատկերացնել, որ պեղումների խումբը տեղյակ չի եղել այս անծայրածիր խորը քարանձավների մասին: Սակայն այն, որ այստեղ են թաքցրել Գագիկի արձանը, ընդամենը ենթադրություն է։

Այս առեղծվածային սպասումը 1994 թ. Վրաստանից Էրզրումի թանգարան այցելած հնագետի նոր լուսանկարով Գագիկի արձանը փնտրողների հույսերն արթնացնում է։ Գ. Քավթարաձեն ասում է, որ արձանի ձախ թևի մի մասը գտնվում է Էրզրումի թանգարանում և դա փաստում է լուսանկարով։

Հենց այդ ժամանակ էլ ստացվեց Գագիկի վերջին լուրը։

Ամբողջացնենք Հայաստանի պետական ​​համալսարանից մի հետաքրքիր լեգենդով:

Ասում են, թե որտեղ որ թաղված է այս արձանը, մանրամասն բացատրել ու քարտեզագրել են Մառը, Օրբելին և Թորամանյանը։ Այդ տեղեկությունը Հայաստանում սերնդեսերունդ է փոխանցվում ապահով ձեռքերում: Մինչև որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հսկողության ներքո հայ հնագետներին թույլ կտրվի պեղումներ կատարել և գտածոները տեղափոխել Հայաստանի պետական ​​թանգարան։

Լեգենդն այդ է ասում, ՅՈՒՆԵՍԿՕ-ից էլ օգնություն է ակնկալվում։

Այսօր այդ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «բարի կամքի դեսպան» Ալիեւի կինն է, ում «հուզական» կապերը Պանամական փաստաթղթերի թեմա էին։ Ակնհայտ է, որ միջազգային ուժերի հույսին մնալը հայերի համար անհիշելի ժամանակներից միակ ճարն է եղել։

Հիշում եմ, թե ինչ էր ասում 2000-ականների սկզբին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գագիկ Գյուրջյանը «Ակօս»ում:

«Մի դեռ գտնենք…»

https://artigercek.com/makale/gagik-i-nerede-227264?fbclid=IwAR09QUysGFPKgm8IB3J1GPZg1tCc2B-mRFAlB8Yjp91PCBUavqRDQmJtnQY

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net/am