կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-23 13:26
Քաղաքական

Այս «թյուրիմացությունը» նիկոլական գեներալ է․ Գագիկ Համբարյանը՝ Գագիկ Մելքոնյանին

Այս «թյուրիմացությունը» նիկոլական գեներալ է․ Գագիկ Համբարյանը՝ Գագիկ Մելքոնյանին
Այս գեներալ կոչվածը, ով, ըստ ԶԼՄ֊ների նախկինների օրոք մեղադրվել է կոռուպցիայի մեջ և իշխանատեղափոխությունից հետո պատսպարվել Նիկոլ Անհողի կողքին, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու՞ Սանասարը և Կովսականը հանձնվեց ադրբեջանցիներին, պատասխանում է.«Է չտայի՛ք, ո՞վ ձեզ ասեց տվեք...»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
 
«Այսպիսի զավեշտալի պատսախաններ տալիս են հիմնականում այն «թյուրիմացությունները», ովքեր պաշտպանում են Նիկոլ Անհողին...
Սա «խլնքագետ» Լենայի տղամարդ տարբերակն է...
 
Հիշեցմեմ, որ Լենան էլ մի այլ լրագրողի հարցազրույց տալուց հայտարարեց, որ մեր գերիների վերադարձնելու համար Ադրբեջանին պահանջով պետք է դիմի նաև մեր հասարակությունը...Այո՛, այո՛, ըստ ԱԺ փոխխոսնակի հասարակությունը պետք է Իլհամից պահանջի մեր գերիներին, որոնք հայտնվել են ադրբեջանական բանտերում հենց Նիկոլի և իր թայֆայի պատճառով...
 
Չզարմանաք, եթե որոշ ժամանակ անց հենց նույն Նիկոլ Անհողը իր կողմից Բաքվին նվիրած տարածքների պահով հայտարարի, որ երբ տալիս էի չթողնեիք` չտայիք...»,- գրում է նա։