կարևոր
310 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-22 15:13
Հասարակություն

«Վեհարանն այնտեղ է, որտեղ Վեհափառն է». Գեղամ Մանուկյան

«Անցնող տասնամյակներում որևէ մեկը չէր պատկերացնի, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք կասպատակեն  հարյուրավոր ԱԱԾ-ականներ, հարյուրավոր քահանաների մասնակցությամբ ժողովին կարող են ԱԱԾ-ականներ գալ՝ Միքայել Սրբազանին բերման ենթարկելու համար», -խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում անցկանելուն։

Նա նշեց, որ նորություն չէ, որ եկեղեցական ժողովներ անցկացվում են նաև ոչ Հայաստանի տարածքում։ Ինչ վերաբերում է նրան, որ վերջին անգամ վաղուց է եղել, Մանուկյանն ասաց. «Որևէ մեկի մտքով չի անցել, որ անցնող տասնամյակներին կարող է հարյուրավոր բարձրաստիճան ոստիկանների, ԱԱԾ-ականների ուղեկցությամբ եկեղեցականների տեղաշարժ լինի, որևէ մեկի մտով չի անցել, որ  կարող է ինչ-որ դատավոր մի օրվա մեջ Փաշինյանի հրահանգով, Սահմանադրությունը, օրենքները, բարոյական բոլոր նորմերը  խախտելով որոշում կայացնի Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինման դեմ»։

Նա ընդգծեց, որ Վեհարանն այնտեղ է, որտեղ Վեհափառն է։

«Աստված մի արասցե,  սրանց խելագարության աստիճանն այնպիսին է, որ չես կարող բացառել, Վեհափառը վաղը հայտնվի ԱԱԾ մեկուսարանում, դա է Վեհարանը», խոսքը եզրափակեց Գեղամ Մանուկյանը։ ։