Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը և Ադրբեջանը պետք է լուծեն ԼՂ հակամարտությունն առանց միջնորդների: Այդ մասին Մինսկում ՀՀ դեսպան Արմեն Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. հայտնում է նախագահի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ ավարտին է մոտեցել դեսպանի դիվանագիտական առաքելությունը:
«Կան սուր հարցեր` հայերի մոտ, բելառուսցիների: Ենթադրենք` ԼՂ հակամարտությունը: Պարզ ձեզ կասեմ, դա մեր հարցը չէ, դա իմ հարցը չէ: Մենք այնտեղ անելիք չունենք: Կան հակամարտող կողմեր, որոնք պետք է լուծեն այդ հարցը: Սակայն, երբ ինձ ՀՀ նախագահը կամ Հայաստանում, կամ Ադրբեջանի նախագահը և Ադրբեջանում հարցնում են այդ մասին, որտեղ էլ, որ ես լինեմ, իմ պատասխանը մեկն է` մարդիկ արժանի են արժանապատիվ ապրել: Ի՞նչ արժանապատվության մասին կարող է խոսք գնալ, եթե դու ամեն օր զգում ես, որ մի փորձանք կարող է գալ գլխիդ, կամ կյանքդ կարող է ավարտվել: Ուստի մեր դիրքորոշումը միանշանակ է` Հայաստանը և Ադրբեջանը առանց որևէ միջնորդի, դա իմ անձնական կարծիքն է, պետք չեն այդ միջնորդները` ո'չ ուժեղ, ո'չ թույլ, պետք է նստեն սեղանի շուրջ և լուծեն այդ հարցը»,- ասել է Լուկաշենկոն: