|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական է տվել։ Այդ մասին նա հայտարարել է քիչ առաջ։
47-ամյա Լիզ Թրասը զբաղեցրեց այդ պաշտոնը մեկ ամսից քիչ ավելի։
Բրիտանական կառավարության ղեկավարը, սակայն, ընդգծել է, որ կմնա իր պաշտոնում, քանի դեռ չի ընտրվել իր իրավահաջորդը:
Բրիտանիայի նոր վարչապետի և պահպանողականների առաջնորդի ընտրությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ, հայտնել է Լիզ Թրասը:
Բրիտանական կառավարությունը ՝ Թրասի գլխավորությամբ, քննադատության է ենթարկվել տնտեսության աջակցության նոր ծրագրի և այն մտավախությունների պատճառով, որ դրա իրականացման համար կառավարությունը կավելացնի պետական պարտքի չափը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը, ներողություն խնդրելով, հայտարարել է, որ առայժմ մտադիր չէ լքել իր պաշտոնը կառավարության ղեկավարին պաշտոնանկ անելու կոչերի ֆոնին: