Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեզ համար աղետը կարող է տարբեր բնույթ ունենալ՝ սկսած Արցախից հայերի արտաքսումից և վերջացրած նրանով, որ Հայաստանի տարածքի մի մասը կարող է հայտնվել այլ երկրների վերհսկողության տակ: Այս մասին «Հայկական օրակարգ. Ռուսաստանի և Արևմուտքի բախման կիզակետում» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:
Նա կարծում է, որ անկախացումից հետո Հայաստանին հաջողվում էր պաշտպանել իր շահերը, իսկ 44-օրյա պատերազմից հետո պատկերը փոխվել է. պատերազմը գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների մեկնարկ տվեց:
«Մենք դեռ չենք հայտնվել Արեւմուտքի և Ռուսաստանի բախման էպիկենտրոնում, քանի որ խաղացողների կարծիքով իրավիճակը մի փոքր այլ է, բայց մենք այդ ճանապարհին ենք: Դա ունի և օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառ: Արցախի բնակչության անվտանգությունն այսօր ապահովում են ռուս խաղաղապահները, Հայաստանում, համենայն դեպս, այս պահին որոշիչ դեր է խաղում Ռուսաստանը։ Սակայն միտում կա փոխելու այդ բալանսը, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհով իրադարձությունների զարգացմամբ, որոնք անվերահսկելի ուղով են գնում: Ոչ մի հիմնարար փաստաթուղթ կամ սկզբունք, որն ընդունվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այսօր այլևս չի գործում եւ կրում է տեղական բնույթ։ Կարեւորը, որպեսզի մենք արդյունքում մենակ չմնանք, ուստի չի կարելի կորցնել հին դաշնակիցներին՝ առանց նորերին ձեռքբերելու»,- նշեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ ԵԽԽՎ նիստում հնարավոր եղավ եվրոպացի պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել տարածաշրջանի վրա, քանի որ ուշադրության կենտրոնում պետք է լինեն նաև Հայաստանը և Ղարաբաղը։
«Ցավոք, Թուրքիայի և Ադրբեջանի ջանքերով փորձ է արվում մոռացության մատնել ղարաբաղյան կարգավորման խնդիրը և Ադրբեջանի վերջին ագրեսիան»,- ասաց պատգամավորը։