կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-20 12:35
Տարածաշրջան

Փորձ է արվում դանդաղեցնել Թուրքիայի զարգացումը

Փորձ է արվում դանդաղեցնել Թուրքիայի զարգացումը

Թուրքիան անհասկանալի հարձակումների է բախվում այն քայլերի համար, որոնք ողջունելի կլինեին, եթե դրանք ձեռնարկեին այլ երկրներ. ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Երկրի ղեկավարը նշել է, որ վերջին երկու տասնամյակները երկրի համար նոր փուլի անցնելու խորհրդանիշ են, դա սկսվել է դեռևս Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից առաջ։

Թուրքիայի նախագահը հայտարարել է նաև իշխանությունների մտադրության մասին՝ վճռականորեն ճնշել այն ուժերի գործողությունները, որոնք փորձում են ֆինանսական մանիպուլյացիաների միջոցով խաթարել երկրի տնտեսական կայունությունը։ «Մենք այս երկիրը չենք հանձնի նրանց ձեռքը, ովքեր իրենց հայրենիքը վաճառել են մեկ դոլարով»,- ասել է նա։

Էրդողանը վստահեցրել է, որ թուրքական տնտեսությունը կշարունակի զարգանալ ազատ շուկայի օրենքներով։ Նա ընդգծել է, որ այն պնդումը, թե Թուրքիային կարող է անհրաժեշտ լինել «տնտեսական արտակարգ իրավիճակ», չի համապատասխանում իրականությանը։

«Մեր կառավարության վարած տնտեսական քաղաքականությունն ամբողջությամբ ընթանում է մեր նախանշած ուղղությամբ, բացառությամբ փոխարժեքի ցիկլային տատանումների»,- պարզաբանել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը շարունակելու է կանխել տոկոսադրույքների բարձրացումը։ «Այլ բան ինձնից մի սպասեք»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանի այս վերջին նախադասությունից հետո թուրքական լիրան ևս մեկ հակառեկորդ է սահմանել: