կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-24 11:28
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայի նախապայմանները վերաբերում են Ցեղասպանության ճանաչմանը և տարածաշրջանային խնդիրներին․ ԱԳ փոխնախարար

Թուրքիայի հետ հարաբերությունների մասին մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք՝ դա քայլ չէ՞․ ըստ Yerkir.am-ի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը՝ նշելով, թե ինչ քայլեր են արվում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար։

«Թուրքիայի նախապայմանները հիմնականում վերաբերում են թե՛ Ցեղասպանության ճանաչմանը և թե՛ տարածաշրջանային խնդիրներին»,-ասաց նա։

Ճշտող հարցին՝ արդյո՞ք սա նշանակում է, որ Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար նախապայմաններ է առաջադրում՝ հրաժարվել Ցեղասպանության խնդրից և ճանաչել Թուրքիայի հետ սահմանները, Ադոնցը դիվանագիտորեն խուսափողական պատասխանեց, պարզապես նշեց, որ մենք որևէ երկխոսություն չունենք Թուրքիայի հետ․ «Հայաստանի և Թուրքիայի միջև ներկայում որևէ երկխոսություն չկա, զրո մակարդակի հարաբերություններ են»։

ԱԳ փոխնախարարը վստահեցրեց, որ պաշտոնական Երևանի դիրքորոշումը նույնն է՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կագավորելու գործընթացը պատրաստ ենք սկսել առանց որևէ նախապայմանի:

Նախապայմաններն, ըստ նրա, ներկայացվում են միայն թուրքական կողմից:

«ԼՂ հարցի կարգավորումը թուրքական կողմից մնում է որպես նախապայման: Դետալների մեջ չգնամ և փորձենք խուսափել, թե որ սեգմենտին են վերաբերում այս պայմանները», - ասաց Ավետ Ադոնցը՝ միաժամանակ վստահեցնելով, որ մեզ համար որևէ նախապայման ընդունելի չէ:

Մանրամասն՝ տեսանյութում․