կարևոր
2587 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-10 11:57
Հասարակություն

Նիկոլ Փաշինյա՛ն, էս մարդը քո մեջքի հետևում միլիոնավոր դոլարներ է թալանում, տեղյա՞կ եք. Նաիրիի ավագանու անդամը՝ ղեկավարի մասին

Նաիրի համայնքի ավագանու անդամ Արմեն Համբարձումյանն ասաց, որ համայնքի ղեկավարը իր բացակայությամբ ապացուցում է, որ էտ իրա արած գործնա և թալանի ու կոռուպցիայի սխեմա է գծել, ու ինքը դրա համար պատասխան է տալու։

Նիկոլ Փաշինյա՛ն, էս մարդը քո մեջքի հետևում միլիոնավոր դոլարներ է թալանում, տեղյա՞կ եք դուք, եթե ոչ, ապա ես փաստերով կապացուցեմ։ Նաև այն, որ էս մարդը ձեր իշխանության օրոք, ձեր մեջքի հետևում ձեզ վարկաբեկում է ու մասնակցում է շատ խոշոր թալանների», - ասաց Նաիրի համայնքի ավագանու անդամը։

Հիշեցնենք, որ Քասախ գյուղի բնակիչները փակել էին Աշտարակ-Երևան ավտոճանապարհը։ Պատճառն այն է, որ Նաիրի համայնքի ղեկավարը՝ Նորայր Սարգսյանը, երեկվա ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի:

Մանրամասն՝ տեսանյութում։