|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղիղ եթերով անդրադարձել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի` հունիսի 23-ին նշանակված Ստամբուլի քաղաքապետի կրկնընտրություններին քրդերին չեզոքության ցուցաբերելու կոչին:
Նշենք, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախագահ Սելահեթթին Դեմիրթաշը, որը, ինչպես և Օջալանը, գտնվում է բանտում, օրեր առաջ թվիթերյան էջում հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով քուրդ ընտրողներին ընտրություններին սատարել գլխավոր ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական կուսակցության» թեկնածու Էքրեմ Իմամօղլուին:
«Սա ցույց է տալիս, որ քրդերի մեջ կա ներիշխանական պայքար: Իհարկե, Օջալանը չի ցանկանում իր ձեռքից բաց թողել իշխանությունը: Դեմիրթաշից հաշիվ են պահանջելու: Նրանք մտածում են, որ իրենց դավաճանում են: Ես դեմ եմ, որ շահագործեն իմ քուրդ քաղաքացիներին», – Էրդողանի խոսքերն է մեջբերում haberler.com կայքը: