կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-30 12:38
Հասարակություն

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի կոմիտեի` բնապահպանության նախարարության ենթակայության տակ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի կոմիտեի` բնապահպանության նախարարության ենթակայության տակ

Այսօր կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին հարցը, որի ընդունումը պայմանավորված է անտառային ռեսուրսների անտառածածկի վերականգնման, անտառների տնտեսական, սոցիալական, բնապահպանական նշանակության գործունեության պահպանմանը:

Ըստ այդմ` «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի կոմիտեի` տեղափոխվելով բնապահպանության նախարարության ենթակայության ներքո, հաշվի առնելով, որ անտառները այսօր ավելի շատ բնապահպանական նշանակություն ունեն: Նախարարի խոսքով` այս փոփոխությունը չի նշանակում, որ անտառների հետ կապված գյուղատնտեսական ծրագրեր չեն իրականացվելու, այնուամենայնիվ, ճիշտ կլինի, որ բնապահպանության ենթակայության ներքո գործի:

Վարչապետը դիմեց բնապահպանության նախարար Արծվիկ ՄԻնասյանին. «Պարո'ն Մինասյան, մենք ձեզանից ակնկալում ենք, որ շատ արագ պետք է ձևակերպեք քվոտաները: Այն լիմիտները, որոնք տրամադրում ենք, շատ ավելի ցածր են, քան շուկայում առկա քանակը: Այդ գործողությունները պետք է լեգալիզացնենք, ռեսուրսներն ուղղենք անտառների պահպանմանը: Որքա՞ն ժամանակ է պետք, որ այդ ամեն ինչը ֆորմալիզացնենք»:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ ռեֆորմի արդյունքում լրացուցիչ հաստիքի հարց չի առաջանալու: Նրա խոսքով` համատեղ կաշխատեն գյուղնախարարության հետ և 10 օրվա ընթացքում կառավարությանը կներկայացնեն առաջարկություններ: