06 02 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 431.27 |
GBP | ⚊ | 490.04 |
GEL | ⚊ | 150.5 |
RUB | ⚊ | 5.71 |
USD | ⚊ | 396.02 |
Մադրիդյան սկզբունքները քննադատում է այն անձը, ով ստորագրել է մեր այս դժբախտության շղթայի հիմքը` 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Մադրիդյան սկզբունքները, այդ թվում միջազգային իրավական իմաստով առաջարկում եմ համեմատել այս իշխանությունների յուրաքանչյուր գործողության ու փաստաթղթի հետ որի հետ առերեսվում ենք չորս տարուց ավելի:
Տապանաքարից է խոսում անձը ում թիվ մեկ պատասխանատու լինելու ժամանակ հազարավոր, հասկանում եք հազարավոր ՀԵՐՈՍ տղերք են մարտիրոսվել:
Արցախի հարցի բանակցային գործընթացից դժգոհում է այն անձը, ով բանակցությունները հասկանում էր հետևյալ կերպ. «Արցախը Հայաստան է և վերջ, Սկսում եմ իմ սեփական կետից, Ինչ ուզում բանակցում եմ..»:
Նման բովանդակություն, սուտ ու կեղծիք ու նույնիսկ այս օրհասական պայմաններում պառակտում քարոզող անձի շուրջ` համախմբում հնարավոր չէ, կարծում եմ այսօր դա դարձավ ակնհայտ նաև այն անձանց համար որոնք դա տեսականորեն փորձում էին պատկերացնել:
Արամ Վարդևանյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր